Logo

«Վուլվզի» գլխավոր ռմբարկուն նոր պայմանագիր է կնքել ակումբի հետ

03:51 / 02.02.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Անգլիական «Վուլվերհեմփթոնն» ու բրազիլացի կենտրոնական հարձակվող Մատեուս Կունյան նոր պայմանագիր են կնքել, հաղորդում է ակումբի կայքը:

25-ամյա ֆուտբոլիստը «Վուլվզում» կանցկացնի ևս 4,5 տարի. կողմերի պայմանագրի ժամկետը կսպառվի 2029 թվականի հուլիսի 1-ին:

Բրազիլիայի հավաքականում 11 խաղի մասնակցած Կունյան Պրեմիեր լիգայի այս մրցաշրջանում 11 գոլով անգլիական թիմի գլխավոր ռմբարկուն է: Նախորդ մրցաշրջանում նույնպես Մատեուս Կունյայից (12) շատ ոչ ոք գոլ չի խփել «Գայլերի» կազմում:

Հարձակվողը «Վուլվերհեմփթոնի» կազմը համալրել է 2023 թվականի ամռանը Մադրիդի «Աթլետիկոյից»: Տրանսֆերի համար անգլիական ակումբը վճարել է 50 միլիոն եվրո: Ի դեպ, այս պահին Transfermarkt պորտալը հենց այդքան է գնահատում ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա