Logo

«Վուլվերհեմփթոնը» քամբեք կատարեց «Տոտենհեմի» հետ խաղում

19:39 / 11.11.2023Ֆուտբոլ
null

Անգլիայի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրում «Վուլվերհեմփթոնը» տանը կամային հաղթանակ տարավ «Տոտենհեմի» նկատմամբ:

3-րդ րոպեին հյուրերին հաշվի մեջ առաջ մղեց Բրենան Ջոնսոնը: «Գայլերը» շրջեցին խաղի ընթացքը վերջնամասում: Նախ Պաբլո Սարաբիան հավասարեցրեց հաշիվը, ապա վերջին րոպեին Մարիո Լեմինան կամային հաղթանակ պարգևեց տանտերերին` 2-1:

«Վուլվերհեմփթոնը» մրցաշարային աղյուսակում 15 միավորով բարձրացավ 12-րդ տեղ, «Տոտենհեմը» 2-րդ անընդմեջ պարտությունից հետո շարունակում է մնալ 2-րդը:

Անգլիայի Պրեմիեր լիգա, 12-րդ տուր

«Վուլվերհեմփթոն» – «Տոտենհեմ»՝ 2-1 (տեսանյութ)

Պաբլո Սարաբիա, 90+1, Մարիո Լեմինա, 90+7 – Բրենան Ջոնսոն, 3

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ