Անգլիական «Վուլվերհեմփթոնը» հայտարարել է գլխավոր մարզիչի պաշտոնում պորտուգալաացի Վիտոր Պերեյրայի նշանակման մասին:
56-ամյա մասնագետը «Վուլվզի» հետ կնքել է մեկուկես տարվա պայմանագիր։ Պերեյրայի նախկին աշխատավայրը Սաուդյան «Ալ Շաբաբն» էր: Նախկինում պորտուգալացին գլխավորել է նաև «Պորտուն», «Ֆեներբահչեն», «Օլիմպիակոսը», «Ալ Ահլին», «Կորինտիանսը» և «Ֆլամենգոն»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Վուլվերհեմփթոնի» գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացվել էր անգլիացի մասնագետ Գարի Օ'Նիլը:
«Վուլվերհեմփթոնն» Անգլիայի Պրեմիեր լիգայի 16 խաղից հետո 9 միավորով նախավերջին` 19-րդ տեղում է: