UFC-ի կիսաթեթև քաշային կարգում գործող չեմպիոն, ավստրալացի մարտիկ Ալեքսանդր Վոլկանովսկին հայտնել է ռուսաստանցի Իսլամ Մախաչևի հետ ռևանշ մենամարտ անցկացնելու ցանկության մասին:
«Ես շատ եմ ցանկանում ռևանշ մենամարտ անցկացնել Իսլամի հետ: Կարծում եմ, որ աշխարհին հետաքրքիր է այդ հանդիպումը և այն կլինի UFC-ի կազմակերպած մեծագույն մենամարտերից մեկը: Երկրպագուները նույնպես ցանկանում են:
Կարևոր չէ, թե որտեղ կանցկացվի այդ մենամարտը: Բնականաբար, Վեգասի համար սա չափից դուրս մեծ մենամարտ կլինի, բայց եթե որոշում կայացվի կազմակերպել Ավստրալիայում, Աբու Դաբիայում կամ որտեղ ասես՝ ես պատրաստ եմ»,- Վոլվկանովսկիի խոսքը մեջբերում է «Матч ТВ»-ն:
Հիշեցնենք, որ 2023 թվականի փետրվարի 12-ին Մախաչևը մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել էր Վոլկանովսկիին (48-47, 48-47, 49-46) և պաշտպանել UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոնական գոտին։


