UFC-ի կիսաթեթև քաշային կարգի նախկին չեմպիոն, ավստրալացի մարտիկ Ալեքսանդր Վոլկանովակին խոսել է UFC 302 մրցաշարում կայանալիք Իսլամ Մախաչև (Ռուսաստան) - Դասթին Պորյե (ԱՄՆ) մենամարտի մասին.
«Իսլամը շատ լավ մարտիկ է։ Նա շատ զգուշավոր մարտ է վարում և քիչ է հավանական, որ սխալներ թույլ կտա Պորյեի դեմ մենամարտում։ Դասթինը հիանալի մարտիկ է, սակայն չկա որևէ մեկը, որը կհաղթի Մախաչևին։ Դա հնարավոր է միայն այն դեպքում, երբ նա ինքը թույլ տա իրեն հաղթել։ Դրանով ամեն ինչ ասված է»,- նշել է 35-ամյա մարտիկն իր յութուբյան ալիքում։
UFC 302 մրցաշարը կայանալու է հունիսի 2-ին ԱՄՆ-ի Նյուարկ քաղաքում։ Օրվա գլխավոր մենամարտում թեթև քաշային կարգի գործող չեմպիոն Իսլամ Մախաչևը մրցելու է Դասթին Պորյեի դեմ։ Մաչախևը հաղթանակի դեպքում, ամենայն հանականությամբ, հաջորդ մենամարտն անցկացնելու է Ռուսաստանը ներկայացնող հայ Արման Ծառուկյանի հետ։ Ծառուկյանն այժմ թեթև քաշային կարգի դասակարգման առաջատարն է։