Logo

«Վոլֆսբուրգը» հեռացրել է գլխավոր մարզչին ու ժամանակավոր պաշտոնակատար նշանակել

12:35 / 10.11.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

«Վոլֆսբուրգը» գլխավոր մարզչի պաշտոնից հեռացրել է Պաուլ Սիմոնիսին, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։

40-ամյա մասնագետի հետ ակումբից հեռացել են նաև նրա օգնականներ Պետեր վան դեր Վինը, Տրիստան Բերգեյսը և Մարտին Դարնևիլը։

«Վոլֆսբուրգի» գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Դանիել Բաուերը։

«Գայլերը» նիդերլանդցի Սիմոնսի գլխավորությամբ հանդես էին գալիս 2025թ. հուլիսից, 12 խաղում տարել են 3 հաղթանակ, գրանցել 2 ոչ-ոքի, կրել 7 պարտություն։

«Վոլֆսբուրգն» ընթացիկ մրցաշրջանում արդեն դուրս է մնացել Գերմանիայի գավաթի խաղարկությունից, իսկ Բունդեսլիգայում 10 խաղում վաստակել է 8 միավոր ու 14-րդ տեղում է։

Բունդեսլիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ