Logo

Վոլեյբոլի Հայաստանի Մ16 հավաքականի մրցակիցները երևանյան ԵԱ-ում

19:48 / 29.04.2025• Վոլեյբոլ
null

Կայացել է վոլեյբոլի տղամարդկանց Եվրոպայի Մ16 առաջնության վիճակահանությունը։

Հայաստանի հավաքականն ընդգրկվել է առաջին խմբում և կմրցի Լեհաստանի, Սլովենիայի, Ավստրիայի, Իսպանիայի, Լատվիայի, Ռումինիայի ու Հունաստանի թիմերի դեմ։

Երկրորդ խմբում են Իտալիայի, Բուլղարիայի, Թուրքիայի, Սերբիայի, Չեխիայի, Ֆրանսիայի, Ուկրաինայի և Հունգարիայի Մ16 հավաքականները։

Խմբերի լավագույն երկու հավաքականները պայքարը կշարունակեն կիսաեզրափակիչում։

Մրցաշարը կկայանա Երևանում հուլիսի 23-ից օգոստոսի 3-ը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ