Լիսաբոնի «Սպորտինգի» և Պորտուգալիայի հավաքականի կիսապաշտպան Մատեուս Նունյեսը կարիերան կշարունակի անգլիական «Վուլվերհեմփթոնում»:
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի հաղորդմամբ՝ կողմերն արդեն համաձայնության են հասել: Անգլիական ակումբը պորտուգալացու տեղափոխության համար կվճարի 50 միլիոն եվրո:
Առաջիկա օրերին Նունյեսը կժամանի Անգլիա, որպեսզի բուժզննում անցնի:
Նախորդ մրցաշրջանում լիսաբոնյան ակումբի կազմում 23-ամյա խաղացողն անցկացրել է 50 հանդիպում, խփել 4 գոլ ու կատարել 5 ասիստ:
Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 35 միլիոն եվրո:


