Logo

«Վստահ եմ՝ շարունակելու ենք ապրել անհավանական պահեր». Մեսին՝ «Ինտեր Մայամիի» երկրպագուներին

23:25 / 22.10.2023Ֆուտբոլ
null

«Ինտեր Մայամիի» ու Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին սոցիալական ցանցերում հրապարակումով դիմել է ամերիկյան ակումբի երկրպագուներին:

«Ես հպարտ եմ այն ամենով, ինչին թիմը հասավ այս մրցաշրջանում: Բոլորի աշխատանքի ու ջանքերի շնորհիվ կարողացանք հաղթել Leagues Cup-ը՝ նվաճելով «Ինտեր Մայամիի» պատմության մեջ առաջին տիտղոսը: Հասանք նաև U.S. Open Cup-ի եզրափակիչ, նույնիսկ շատ մոտ էինք MLS-ի փլեյ-օֆֆ դուրս գալուն:

Մեզ դրական զգացողություններ են մնում և առաջին հերթին՝ կատարելագործվելու ցանկություն, որպեսզի հաջորդ տարի ավելի մրցունակ լինենք, քան այս տարի էինք: 

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ակումբի ու Մայամի քաղաքի բոլոր մարդկանց մեզ մշտապես աջակցելու համար: Վստահ եմ՝ միասին շարունակելու ենք ապրել անհավանական պահեր, ինչպես վերջին մի քանի ամիսներին:

Գրկում եմ բոլորիդ»,- գրել է աշխարհի չեմպիոնը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա