«Արարատ-Արմենիայի» դարպասապահ Վսևոլոդ Երմակովը փոխադարձ համաձայնությամբ հեռացել է թիմից և կարիերան կշարունակի «Ալաշկերտի» կազմում, հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը:
28-ամյա դարպասապահը Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնություններում մասնակցել է 160 հանդիպման, իսկ «Արարատ-Արմենիայի» կազմում անցկացրած 50 խաղում բաց է թողել 44 գոլ և 21 անգամ անառիկ պահել դարպասը:
Ռուս դարպասապահը հանդես է եկել նաև «Արարատի» և «Շիրակի» կազմերում:
Ավելի վաղ «Ալաշկերտը» պաշտոնապես տեղեկացրել էր, որ երկկողմ համաձայնությամբ խզել է պայմանագիրը Հայաստանի հավաքականի դարպասապահ Օգնյեն Չանչարևիչի հետ։ 34-ամյա դարպասապահն այս օրերին մարզվում է «Նոայի» կազմում: