Ֆուտբոլի Վրաստանի ազգային հավաքականը Եվրո-2024-ի ընտրական փուլում մեկնարկեց Նորվեգիայի թիմի դեմ տնային ոչ-ոքիով՝ 1-1:
Խաղի մեկնարկից 15 րոպե անց հյուրերի կազմում հաշիվը բացեց իսպանական «Ռեալ Սոսյեդադի» հարձակվող Ալեքսանդր Սյորլոտը: 60-րդ րոպեին Վրաստանի հավաքականի պատասխան գոլը խփեց ֆրանսիական «Մեցի» հարձակվող Գեորգես Միկոտաձեն:
Հիշեցնենք, որ վրացիները բաց էին թողել առաջին տուրը, իսկ Նորվեգիայի հավաքականը հյուրընկալվելիս 0-3 հաշվով պարտվել էր Իսպանիայի հավաքականին:
Վրաստանի ու Նորվեգիայի հավաքականները մեկական միավորով ընտրական A խմբում բաժանում են 3-4-րդ տեղերը: Խմբի առաջատարներ Շոտլանդիան ու Իսպանիան ունեն երեքական միավոր և երկրորդ տուրում կմրցեն իրար դեմ:
Եվրո-2024, ընտրական փուլ, երկրորդ տուր
A խումբ
Վրաստան - Նորվեգիա՝ 1-1 (տեսանյութ)
Գեորգես Միկոտաձե, 60 - Ալեքսանդր Սյորլոտ, 15