Վրաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վիլի Սանյոլը հայտարարել է, որ Հայաստանի թիմի դեմ Ազգերի լիգայի որակավորման փլեյ-օֆֆի երևանյան խաղում իր թիմը նոր ավագ է ունենալու, հաղորդում է nakrebi.ge-ն:
Մարտի 20-ին ավագի թևկապով առաջին անգամ վրացիներին կառաջնորդի կիսապաշտպան Օթար Կիտեիշվիլին:
«Մենք շատ ենք քննարկել, և ինձ համար Օթարը լավագույն ընտրությունն է: Նա իր ակումբի ավագն է, գիտի՝ դա ինչ դեր է և ավագն ինչպես պետք է իրեն պահի խաղադաշտում: Կիտեիշվիլին շատ կարևոր ֆուտբոլիստ է մեզ համար: Ֆուտբոլիստները հարգում են նրան»,- ասել է ֆրանսիացին:
Կիտեիշվիլին հանդես է գալիս ավստրիական «Շտուրմի» կազմում:
Վրաստանի հավաքականի հիմնական ավագ Գուրամ Կաշիան որակազրկված է և չի մասնակցի Հայաստան – Վրաստան առաջին խաղին:


