Logo

Վրաստանի հավաքականը Եվրո-2024-ի փլեյ-օֆֆ դուրս գալու համար 10 միլիոն դոլարից ավելի պարգևավճար է ստացել

23:12 / 27.06.2024Ֆուտբոլ
null

Ֆուտբոլի Վրաստանի ազգային հավաքականը Գերմանիայում ընթացող Եվրո-2024-ի փլեյ-օֆֆ դուրս գալու համար 30 միլիոն լարի (10 միլիոն դոլարից ավելի) պարգևավճար է ստացել։

«Առաջին 30 միլիոնը, որը նախատեսված էր խմբից դուրս գալու համար, արդեն փոխանցվել է ազգային հավաքականին: Ֆուտբոլիստների հետ հանդիպմանը նրանց հիշեցրինք, որ հաջորդ խաղում հաղթելու դեպքում կստանան ևս 30 միլիոն լարի»,- հայտնել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, հաղորդում է «ТАСС» լրատվական գործակալությունը:

Հիշեցնենք, որ վրացիները F խմբի երրորդ տուրի խաղում 2-0 հաշվով հաղթել էին Եվրո-2016-ի չեմպիոն Պորտուգալիային և վաստակած չորս միավորով գրավել երրորդ տեղը՝ դուրս գալով 1/8 եզրափակիչ:

Ֆրանսիացի մասնագետ Վիլի Սանյոլի գլխավորած թիմը 1/8 եզրափակիչում կմրցի Եվրոպայի եռակի չեմպիոն Իսպանիայի հավաքականի դեմ, խաղը տեղի կունենա հունիսի 30-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:

Վրացական երազանք. Ինչպես միջազգային բորսա մտնելու ուղեգիր վաստակել

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ