«Լևանտեի» ֆուտբոլիստ Գեորգի Կոչորաշվիլին կարիերան կշարունակի «Սպորտինգում», հաղորդում է իսպանական ակումբի մամուլի ծառայությունը:
Վրաստանի հավաքականի ֆուտբոլիստի տրանսֆերը արժեցել է 5,5 միլիոն եվրո: 25-ամյա Կոչորաշվիլին Լիսաբոն կտեղափոխվի գալիք ամռանը:
Իսպանական Սեգունդայի ընթացիկ մրցաշրջանում Կոչորաշվիլին մասնակցել է 26 խաղի, որոնցում խփել է 6 գոլ, կատարել 4 ասիստ:
Հիշեցնենք, որ Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆում Կոչորաշվիլին մասնակցել էր Հայաստանի հավաքականի դեմ երկու խաղերին:


