Վրաստանի հավաքականի և ֆրանսիական «Մեցի» հարձակվող Ժորժ Միկաուտաձեն, ամենայն հավանականությամբ, կտեղափոխվի «Մոնակո», հայտնում է հանրահայտ լրագրող և ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
23-ամյա ֆուտբոլիստը, որը վարձավճարով է հանդես գալիս ֆրանսիական ակումբում, արդեն բանավոր համաձայնության է եկել մոնեգասկների հետ: Ֆրանսիայի ավարտված առաջնության փոխչեմպիոնը հարցում է ուղարկել «Մեցին», որն իրավունք ունի Ամստերդամի «Այաքսից» գնելու խաղացողի տրանսֆերը:
Հիշեցնենք, որ Միկաուտաձեն Լիգա 1-ի ավարտված մրցաշրջանում անցկացրել է 20 հանդիպում, դարձել է 13 գոլի և 4 ասիստի հեղինակ: Այս օրերին նա Վրաստանի հավաքականի կազմում մասնակցում է Գերմանիայում ընթացող Եվրո-2024-ին, որի խմբային փուլից հետո լավագույն ռմբարկուն է 3 գոլով։