«Էմպոլիի» պաշտպան Սաբա Գոգլիչիձեն տեղափոխվել է «Ուդինեզե», հայտնում է Իտալիայի Ա Սերիան ներկայացնող ակումբի պաշտոնական կայքը։
Կողմերը պայմանագիր են կնքել, որը կգործի մինչև 2030թ. հուլիսի 1-ը։
Transfermarkt-ի տվյալներով` «Ուդինեզեն» 21-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար վճարել է 4 միլիոն եվրո։
Գոգլիչիձեն «Էմպոլիում» հանդես էր գալիս 2024թ. հունվարից, 36 խաղում կատարել է 1 ասիստ։ Նա 2024թ. սեպտեմբերից հրավիրվում է Վրաստանի ազգային հավաքական, որի կազմում մասնակցել է 3 հանդիպման։


