Logo

Վրաստանի հավաքականի ֆուտբոլիստը տեղափոխվեց «Այաքս»

12:53 / 30.08.2023• Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Վրաստանի հավաքականի հարձակվող Ժորժ Միկաուտաձեն ֆրանսիական «Մեցից» տեղափոխվել է Ամստերդամի «Այաքս», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

22-ամյա ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2028 թվականի հունիսի 30-ը։ Տրանսֆերի արժեքը կազմել է 16 միլիոն եվրո, բոնուսների հաշվին կարող է ավելանալ ևս 3 միլիոնով։

Լիոնում ծնված Միկաուտաձեն 2016 թվականին էր միացել «Մեցին», որի գլխավոր թիմում անցկացրել է 45 հանդիպում, դարձել 26 գոլի ու 10 ասիստի հեղինակ։ Նախորդ մրցաշրջանում նա 23 գոլով ճանաչվել էր Ֆրանսիայի Լիգա 2-ի լավագույն ռմբարկու։ Վրաստանի հավաքականի կազմում հարձակվողը մասնակցել է 16 խաղի ու խփել 4 գոլ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ