Logo

Վրաստանի հավաքականի ֆուտբոլիստը մոտ է Ա Սերիա տեղափոխվելուն

14:25 / 29.08.2023Ֆուտբոլ
null

Վրաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Դինամոյի» պաշտպան Սաբա Սազոնովը կարիերան կշարունակի իտալական «Տորինոյում», հայտնում է Sky Sport-ը։

21-ամյա ֆուտբոլիստն օգոստոսի 30-ին բուժզննում կանցնի թուրինցիների կազմում։ Կողմերը պատրաստվում են կնքել երեք տարվա պայմանագիր։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սազոնովի ծառայություններով հետաքրքրված են նաև իտալական «Ֆրոզինոնեն», «Սասուոլոն» և «Ուդինեզեն»։ Վրացի պաշտպանը Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» սան է։ 2021 թվականին է նա ազատ գործակալի կարգավիճակում էր միացել «Դինամոյին», որի կազմում մասնակցել է 44 խաղի և խփել 1 գոլ։ Գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2024 թվականի ամռանը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ