Ֆուտբոլի Վրաստանի ազգային հավաքականն առաջին գոլը խփեց Եվրոպայի առաջնություններում։
Եվրո-2024-ի F խմբի առաջին տուրի Թուրքիայի հավաքականի դեմ խաղում 32-րդ րոպեին աչքի ընկավ ֆրանսիական «Մեցի» հարձակվող Ժորժ Միկաուտաձեն, որը հաշիվը դարձրեց 1-1 (տեսանյութ)։
Հիշեցնենք, որ Վիլի Սանյոլի գլխավորած հավաքականն առաջին անգամ է մասնակցում Եվրոպայի առաջնությանը։


