Հայաստանի հավաքականի նախկին պաշտպան, Երևանի «Ուրարտուի» և «Նոայի» նախկին գլխավոր մարզիչ Ռոբերտ Արզումանյանն անդրադարձել է վրացական ֆուտբոլի առաջընթացին՝ ներկայացնելով 5 փաստ։
«Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականին մեկ քայլ է բաժանում եվրո-2024-ի ուղեգրից։ Ինչպես երեկ խոստացել էի, ձեզ եմ ներկայացնում վրացական ֆուտբոլի կերպարանափոխման որոշ հետաքրքիր մանրամասների դետալներ 5 փաստերով։
Փաստ 1
Վրացական ֆուտբոլի զարգացման համար ֆոնդի հիմնում 2015թ-ին:
Հիմնադրամը լուծում է 2 գլոբալ խնդիր։
Առաջին - օգնություն ֆուտբոլային ակումբներին։
Երկրորդ - ֆուտբոլային ենթակառուցվածքների զարգացում ամբողջ երկրով։
Ստացվում է մասնավոր-պետական յուրատեսակ համագործակցություն։
Հիմնադրամի շնորհիվ վերջին 9 տարվա ընթացքում պետությանան կողմից ներդրվել է 260 մլն դոլար։ Դրա շնորհիվ Վրաստանում ֆուտբոլն իրապես է մասսայականացվում։
Այս պահին ունեն 3 պրոֆեսիոնալ լիգա, որտեղ մասնակցում են 32 ակումբ 23 բնակավայրերից։
Ինչպես նաեւ 2 սիրողական լիգա՝ ազգային եւ ռեգիոնալ։
Մեկ բառով Վրաստանի առաջնությունը բաղկացած է 5 խմբից։
Փաստ 2
Լեգիոներների լիմիտ
10-ից ոչ ավելի լեգիոներ մրցաշրջանի համար թիմի հայտացուցակում։ Դա նշանակում է խաղադաշտում կարող են հանդես գալ միաժամանակ բոլոր 10 արտասահմանցիները, բայց վրացական թիմերը նախապատվությունը տալիս են տեղացի ֆուտբոլիստներին։
Այս պահին Բարձրագույն խմբի 10 թիմերն իրար հետ ունեն ընդհանուր 74 լեգիոներ, իսկ ընդհանուր բոլոր ֆուտբոլիստների միջին տարիքը կազմում է 24,2 տ.։
Փաստ 3
«Դինամո Թբիլիսին» ու իր Ակադեմիան
Հավաքականներ եւ արտասահման ֆուտբոլիստներ մատակարարող գլխավոր դերակատարը «Դինամոն» է, չնայած փորձում են մոտենալ նրան նաեւ «Սաբուրթալոն», «Լոկոմոտիվը», «Տորպեդոն» եւ «Դինամո Բաթումին»։
«Դինամո Թբիլիսին» բացել է նոր ակադեմիա, եւ երեխաների հետ աշխատելու համար հրավիրել արտասահմանցի բարձր որակավորում ունեցող մեթոդիստների, ինչպես նաեւ ակադեմիայում մանկապատանեկան մարզիչների աշվատանքը դարձրել հեղինակավոր եւ բարձր վարձատրվող, որը հասնում է մինչեւ 1500 դոլարի։
Փաստ 4
Ֆուտբոլիստների մասսայական տրանսֆերների իրականացում արտասահմանյան ակումբներ
Վրաստանից բազմաթիվ ֆուտբոլիստների տրանսֆերներ են վաճառվում։ Առաջատարը «Դինամո Թբիլիսին» է, որը միայն 2023-2024 տրանսֆերային պատուհանների ընթացքում վաճառել է 3,9 մլն եվրոյի չափով, իսկ բոլոր ակումբները միասին 12 ֆուտբոլիստ ընդհանուր 6 մլն եվրոյի։
Ընդհանուր վերջին 7 տարում վաճառել են 40 ֆուտբոլիստ ընդհանուր 17 մլն եվրոյից ավելի գումարով, սրա մեջ չի մտնում Կվարացխելիայի՝ «Դինամո Բաթումիից» «Նապոլի» տրանսֆերը, քանի որ «Բաթումին» հանդես եկավ որպես սանկցիաներ շրջանցող օղակ «Ռուբինի» համար։
Այստեղ շատ կարեւոր դեր նաեւ խաղում է հիմնադրամը՝ խրախուսելով ֆուտբոլիստի վաճառքին արտասահման։ Եթե օրինակի համար ակումբը վաճառում է պայմանական 1 մլն եվրոյով, հիմնադրամը այդ ակումբին տալիս է նույնպես 1 մլն եվրո։
Եւ այս քաղաքականության արդյունքում ունեն արտասահմանում հանդես եկող բազմաթիվ ֆուտբոլիստներ, որոնցից ոչ բոլորն են հրավիրվում հավաքական։
Մի քանի վառ անուններ, ովքեր վրացական ֆուտբոլի սաներ են.
1. Կվարացխելիա-23տ. «Նապոլի», Իտալիա, 80 մլն եվրո
2. Մամարդաշվիլի-23տ. «Վալենսիա», Իսպանիա 35 մլն
3. Կիտեիշվիլի-27տ. «Շտուրմ», Ավստրիա, 3մլն
4. Դավիթաշվիլի-23տ. «Բորդո», Ֆրանսիա, 2,5մլն
5. Չակվետաձե-24տ., «Ուոտֆորդ», Անգլիա, 2,5մլն
6. Գոչոլեիշվիլի-23տ., «Շախտյոր», Ուկրաինա, 2,5մլն
7. Գագնիձե-21տ., «Դինամո Մոսկվա», 2 մլն
Կան շատ այլ անուններ եւս։
Հաշվի առնենք, որ Վրաստանը չունի այն սփյուռքն, ինչ մենք:
Փաստ 5
Վրաստանի երիտասարդական հավաքական
Երիտասարդական Եվրո-2023-ին հասան մինչեւ 1/4 եզրափակիչ, որտեղ 11մ. հարվածաշարով պարտվեցին Իսրայելին, 1/8 եզրափակչում հաղթել էին Նիդերլանդներին։ Ավելացնեմ, որ մրցաշարին չէր մասնակցում գլխավոր աստղը՝ Խվիչա Կվարացխելիան։
Հ.Գ.
Վստահ եմ՝ մենք հաստատապես ունենալու ենք վառ ֆուտբոլ եւ անհատականություններ եւս»,- ֆեյսբուքյան էջում գրել է անվանի ֆուտբոլիստը։
Հիշեցնենք, որ Եվրո-2024-ի որակավորման փուլի անցումային փլեյ-օֆֆի կիսաեզրափակիչում Վրաստանի հավաքականը 2-0 հաշվով հաղթել էր Լյուքսեմբուրգի թիմին։ Վիլի Սանյոլի գլխավորած թիմն անցումային փլեյ-օֆֆի եզրափակիչում Եվրո-2024-ի եզրափակիչ փուլի ուղեգիրը կվիճարկի Հունաստանի հավաքականի հետ։


