Աշխարհի երկրորդ ռակետ Կառլոս Ալկարասը խոստովանել է, թե ովքեր են իր գլխավոր մրցակիցները:
«Ակնհայտ է, որ իմ գլխավոր մրցակիցներն են Ջոկովիչը և Սիները: Անհատական խաղերի արդյունքով ես պարտվում եմ նաև Զվերևին, բայց Ջոկովիչին ու Սիներին ավելի վտանգավոր եմ համարում:
Ես հավակնոտ եմ: Ցանկանում եմ հաղթել բոլոր մրցաշարերը: Այդ ձգտումն օգնում է անընդհատ մնալ ամենաբարձր մակարդակում»,- իսպանացի թենիսիստի խոսքն է մեջբերում Tennis365-ը:
Հիշեցնենք, որ Ալկարասն անհատական դիմակայությունում 2-3 հաշվով զիջում է Նովակ Ջոկովիչին, 3-4 հաշվով` Յանիկ Սիներին և 3-5 հաշվով` Ալեքսանդր Զվերևին:


