Logo

Ով կդառնա Հայաստանի չեմպիոն. մրցաշարային իրավիճակ վերջին տուրից առաջ

10:54 / 22.01.2025Շախմատ
null

Կայացել է շախմատի Հայաստանի տղամարդկանց 85-րդ և կանանց 80-րդ առաջնությունների նախավերջին՝ 8-րդ խաղափուլը, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:

Տղամարդկանց առաջնությունում հաղթանակ է գրանցել միայն Տիգրան Հարությունյանը: Արթուր Դավթյան - Կարեն Գրիգորյան, Բենիկ Ագասարով - Ռոբերտ Հովհաննիսյան, Մամիկոն Ղարիբյան - Սարգիս Սարգսյան, Մանուէլ Պետրոսյան - Զավեն Անդրիասյան պարտիաներն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով:

Վերջին խաղափուլից առաջ միանձնյա առաջատարը մնում է գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը, որն ունի 5.5 միավոր: Միջազգային վարպետ Արթուր Դավթյանը և ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Սարգսյանն ունեն 5-ական միավոր։

Կանանց առաջնությունում հաղթանակ են տարել Մարիամ Ավետիսյանը, Միլենա Գասպարյանը, Նվարդ Հայրապետյանը և Պոլինա Կոբակը: Սուսաննա Գաբոյան - Աննա Խաչատրյան պարտիան ավարտվել է ոչ-ոքի արդյունքով:

Կանանց պայքարում վերջին խաղափուլից առաջ միանձնյա առաջատարը մնում է միջազգային վարպետ Սուսաննա Գաբոյանը, որն ունի 6 միավոր։ Կանանց ՖԻԴԵ-ի վարպետներ Մարիամ Ավետիսյանը և Աննա Խաչատրյանը ունեն 5.5-ական միավոր:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ