Logo

Ով է փոխարինելու Լամին Յամալին. Հանսի Ֆլիկը որոշում է կայացրել

11:56 / 13.11.2024Ֆուտբոլ
null

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը փոխարինող է ընտրել Լամին Յամալին, եթե 17-ամյա ֆուտբոլիստը մրցաշրջանի ընթացքում կրկին վնասվածք ստանա կամ ունենա հանգստի անհրաժեշտություն:

Ինսայդեր Խաումե Մարսետը գրում է, որ աջ հարձակվողի դիրքում գերմանացի մասնագետն օգտագործելու է Տոնի Ֆերնանդեսին: Լա Մասիայի 16-ամյա սանը նույնպես ձախլիկ է և խաղում է աջ հարձակվողի դիրքում: Նա ամռանը մասնակցել է «Բարսելոնայի» նախամրցաշրջանային հավաքին:

Այս պահին Տոնին վնասվածք ունի, բայց 3 շաբաթից շարք է վերադառնալու: Ֆլիկը մտադիր է նրան դարձնել հիմնական թիմի անդամ և հետզհետե խաղաժամանակ տրամադրել, որպեսզի Յամալի բացակայության ժամանակ նա պատրաստ լինի խաղալ:

Հիշեցնենք, որ Լա լիգայի առաջատար «Բարսելոնան» այս մրցաշրջանում 2 պարտություն է կրել և երկու դեպքում էլ Յամալը մեկնարկային կազմում չի եղել:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա