Գերմանիայի հավաքականի ավագ Իլկայ Գյունդողանը կարծում է, որ Ջամալ Մուսիալան իր տեխնիկայով թիմում առանձնանում է բոլորից:
«Տեխնիկայով Մուսիալան մեր լավագույն ֆուտբոլիստն է: Հենց հիմա կարող էի խոսել «Ոսկե գնդակի» մասին, բայց չեմ ուզում ճնշում գործադրել նրա վրա: Ջամալը համեստ ու հաճելի տղա է: Նրա մասին միայն դրականը կարող եմ ասել»,- կատալոնական «Բարսելոնայի» ֆուտբոլիստի խոսքն է մեջբերում AS-ը:
Գերմանիայում ընթացող Եվրոպայի առաջնությունում Մուսիալան 3 գոլ է խփել, նա մրցաշարի չորս ռմբարկուներից մեկն է: «Բավարիայի» ֆուտբոլիստը մասնակցել է 4 խաղի: Հուլիսի 5-ին Գերմանիայի հավաքականը քառորդ եզրափակիչում մրցելու է Իսպանիայի հետ: