Logo

«Ուզում ենք պատմություն կերտել». Ունայ Էմերին՝ ՊՍԺ-ի դեմ պատասխան խաղի մասին

20:49 / 14.04.2025Ֆուտբոլ
null

Անգլիական «Ասթոն Վիլայի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին ՊՍԺ-ի դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղից առաջ հայտարարել է, որ հրաշալի կլինի, եթե իր թիմը կարողանա խաղը տեղափոխել լրացուցիչ ժամանակ, հայտնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

«Մեր նպատակն է հետևել ծրագրին, հետևողական լինել ամբողջ 90 րոպեների ընթացքում: Եթե կարողանանք հասնել լրացուցիչ ժամանակ կամ հետխաղյա 11-մետրանոց հարվածաշար, հիանալի կլինի: Ես քամբեքների փորձ ունեմ ինչպես դրական, այնպես էլ բացասական առումով: Բայց հիմա ամեն ինչ այլ է. մենք ուզում ենք պատմություն կերտել «Ասթոն Վիլայում»: Նախորդ տարի՝ Կոնֆերենցիաների լիգայում, այս տարի՝ Չեմպիոնների լիգայում, և հուսով եմ՝ դեռ երկար տարիներ՝ եվրոպական մրցաշարերում:

ՊՍԺ-ն արտագնա խաղեր անցկացնելու մեծ փորձ ունի, բայց մեր երկրպագուները կտան մեզ իրենց էներգիան, եթե մենք տակտիկական ու անհատական առումով լավ գործենք»,- ասել է Ունայ Էմերին:

Փարիզում կայացած խաղում ՊՍԺ-ն հաղթել է 3-1 հաշվով: «Վիլա Պարկում» նշանակված հանդիպումը կկայանա ապրիլի 15-ին և ժամը 22:45-ից կլինի «Ֆասթ Սպորտ 1»-ի ուղիղ եթերում:

«Ռեալ» - «Արսենալ», «Ինտեր» - «Բավարիա». Մրցավարական անձնակազմը

«Բ. Դորտմունդ» - «Բարսելոնա», «Ասթոն Վիլա» - ՊՍԺ. Մրցավարական անձնակազմը

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ