Logo

«Ուզում ենք կրկին գլխավորել մրցաշարային աղյուսակը». Տուխելը՝ «Բորուսիայի» դեմ խաղի մասին

14:05 / 01.04.2023Ազգային լիգաներ
null

«Բավարիայի» գերմանացի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը խոսել է Բունդեսլիգայի հերթական տուրում առաջատար Դորտմունդի «Բորուսիայի» դեմ ապրիլի 1-ին կայանալիք խաղի մասին, որը մասնագետի համար առաջինը կլինի մյունխենյան ակումբի ղեկին:

«Մենք ցանկանում ենք նորից գլխավորել մրցաշարային աղյուսակը: Հաղթանակը մեզ չեմպիոն չի հռչակի, բայց պարտությունն էլ պայքարից դուրս չի թողնի: Հաշվի առնելով իրերի դասավորությունը՝ միանշանակ կատաղի խաղ է լինելու:

Շաբաթվա ընթացքում այնպիսի զգացողություն ունեի, որ խաղացողները խանդավառված են ու ուզում են ցույց տալ՝ ինչի են ընդունակ: Կարևոր է, որ կենտրոնանանք ինքներս մեզ վրա, վերագտնենք մեր ուժերը: Այս թիմը կարող է հզոր ուժ լինել: Նախկինում կատարվածն ինձ չի հետաքրքրում. ուզում եմ ինքս տպավորություններ ստանալ: Մինչև այժմ թիմում մթնոլորտը եղել է շատ ընկերական, բայց նաև պրոֆեսիոնալ:

Բոլորը պատրաստ են խաղին, բացի Տելիս, Էրնանդեսից ու Նոյերից: Մուսիալան լիարժեք մարզում է անցկացրել»,- ակումբի մամուլի ծառայությունը մեջբերում է Տուխելի խոսքը:

Բունդեսլիգայի 26-րդ տուրի «Բավարիա» - «Բորուսիա Դորտմունդ» խաղը կկայանա ապրիլի 1-ին և կցուցադրվի «Վիվառո Սպորտ+»-ի ուղիղ եթերում: Մեկնարկը՝ Երևանի ժամանակով 20:30-ին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա