Աշխարհի մինչև 17 տարեկանների առաջնության 1/8 եզրափակիչում սենսացիոն արդյունք գրանցվեց:
Ուզբեկստանի հավաքականը 2-1 հաշվով առավելության հասավ Անգլիայի հավաքականի նկատմամբ: Հաղթական գոլի հեղինակ դարձավ Լազիզբեկ Միրզաևը՝ հանդիպման 67-րդ րոպեին դիպուկ իրացնելով տուգանային հարվածը:
Ուզբեկստանի Մ17 հավաքականը քառորդ եզրափակիչում կխաղա Ֆրանսիայի հետ, որը հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում հաղթել է Սենեգալին: Հաջորդ փուլի ուղեգիր են նվաճել նաև Բրազիլիան, Իսպանիան, Գերմանիան, Մարոկկոն, Մալին և Արգենտինան: