Անգլիայի Պրեմիեր լիգայի 18-րդ տուրում «Ասթոն Վիլան» 2-1 հաշվով կամային հաղթանակ տարավ Լոնդոնի «Չելսիի» դեմ արտագնա խաղում: Դուբլ գրանցեց հարձակվող Օլի Ուոթկինսը:
Ունայ Էմերիի գլխավորած թիմը 39 միավորով 3-րդն է, 1 միավորով հետ է «Մանչեսթեր Սիթիից», 3 միավորով` առաջատար Լոնդոնի «Արսենալից»: «Չելսին» 29 միավորով 5-րդն է:
Անգլիայի Պրեմիեր լիգա, 18-րդ տուր
«Չելսի» - «Ասթոն Վիլա»` 1-2
Ժոաո Պեդրո, 37 - Օլի Ուոթկինս, 63, 84
Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android)։


