«Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստ Կայել Ուոքերը նշել է, թե ինչպես է պատկերացնում կատարյալ աջ պաշտպանին.
«Լավագույնը Ռիս Ջեյմնս է։ Նա ամեն ինչ ունի։ Եթե հնարավորություն ունենայի ստեղծել կատարյալ աջ պաշտպանի, ապա դա կլիներ Ջեյմսը։ Նա պաշտպանվում է և հարձակվում, երկու ոտքով հիանալի տեխնիկայի է տիրապետում։ Օգտագար գործողություններով է աչքի ընկնում ստանդարտ իրավիճակների ժամանակ, արագավազ է։ Եթե ստեղծեի ֆուտբոլիստ, կընտրեի իմ ուժը, Հակիմիի արագությունը, Կանսելուի տեխնիկան, Տրենտի փոխանցումները, հավանաբար, Կարվախալի մտածելակերպը, ինչպես նաև Ջեյմսի ֆուտբոլային ինտելեկտը։ Եթե բոլորին մեկ հավաքական կերպարում հավաքեմ, դա Ջեյմսը կլինի»,- մեջբերում է BBC-ն։
24-ամյա Ջեյմսը Լոնդոնի «Չելսիի» ավագն է։ Անգլիացի պաշտպանն ավարտված 2023/24 մրցաշրջանում տարբեր վնասվածքների պատճառով դաշտ է դուրս եկել միայն 10 անգամ, կատարել 2 գոլային փոխանցում։