Անգլիացի պաշտպան Քայլ Ուոքերը երկարաձգել է պայմանագրի ժամկետը «Մանչեսթեր Սիթիի» հետ, հայտնում է անգլիական ակումբի մամուլի ծառայությունը։
«Քաղաքաբնակների» և պաշտպանի միջև նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականը։
Հիշեցնենք, որ ամռանը Ուոքերի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված էր Մյունխենի «Բավարիան», սակայն գերմանական ակումբը այդպես էլ չկարողացավ համաձայնության հասնել ֆուտբոլիստի և մանչեսթերյան ակումբի հետ։
33-ամյա Ուոքերը «Մանչեսթեր Սիթիում» է խաղում 2017 թվականից և այս ընթացքում անցկացրած 260 խաղում դարձել է 6 գոլի ու 18 արդյունավետ փոխանցման հեղինակ։ Ընթացիկ մրցաշրջանում Ուոքերը Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմում 6 հանդիպման է մասնակցել։