Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Քայլ Ուոքերի կինը, որը մի քանի ամիս առաջ բաժանության հայցով դիմել էր դատարան, փոխել է որոշումը, հայտնում է The Sun-ը:
34-ամյա ֆուտբոլիստն ու Էնին Սուրբ Ծննդյան տոները միասին են անցկացրել:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ուեքերի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրը»: Արաբական ակումբն Անգլիայի հավաքականի խաղացողին պատրաստ է շաբաթական 400 հազար ֆունտ աշխատավարձ վճարել:
Էնիի ընկերները կարծում են, որ հենց այդ հանգամանքն է նրան ստիպել, որ փոխի որոշումը:
Քայլ Ուեքերի կինը մտադիր է եղել բաժանության հայցի բավարարման պարագայում ֆուտբոլիստից ստանալ 27 միլիոն ֆունտ: