Logo

Ուսման Դեմբելեն` «Ոսկե գնդակի» դափնեկիր

00:49 / 23.09.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

ՊՍԺ-ի և Ֆրանսիայի ազգային հավաքականի վինգեր Ուսման Դեմբելեն արժանացավ աշխարհի լավագույն ֆուտբոլիստին տրվող «Ոսկե գնդակ» մրցանակին: Ֆրանսիացուն մրցանակը հանձնեց լեգենդար բրազիլացի Ռոնալդինյոն:

28-ամյա Դեմբելեն 2024/25 մրցաշրջանում փարիզյան գրանդի կազմում դարձել էր Չեմպիոնների լիգայի, Լիգա 1-ի, Ֆրանսիայի գավաթի ու Սուպերգավաթի հաղթող:

Տղամարդկանց ֆուտբոլի «Ոսկե գնդակ» անվանակարգում երկրորդ տեղը զբաղեցրեց կատալոնական «Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի 18-ամյա վինգեր Լամին Յամալը, երրորդը` Դեմբելեի ակումբակից, Պորտուգալիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Վիտինյան:

«Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությունն անցկացվում էր Փարիզի «Շատլե» թատրոնում և ցուցադրվում «Ֆասթ Սպորտ»-ով:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ