Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեն մոտ է Փարիզի ՊՍԺ տեղափոխությանը, հաղորդում է RMC Sport-ը:
Բանակցությունները վերջնական փուլում են: Ֆրանսիայի չեմպիոնը մտադիր է ակտիվացնել Դեմբելեի հրաժարագինը, որն այժմ 50 միլիոն եվրո է, իսկ օգոստոսի 1-ից կազմելու է 100 միլիոն եվրո:
26-ամյա ֆուտբոլիստին գրավում է ՊՍԺ-ի հավակնոտ նախագիծը: Այնուամենայնիվ, Դեմբելեն չի դիտարկվում որպես ֆրանսիացի ռմբարկու Կիլիան Մբապեին հավանական փոխարինող, որն այս ամառ կարող է հեռանալ:
Հիշեցնենք, որ Ուսման Դեմբելեն 2017 թվականի օգոստոսից է խաղում «Բարսելոնայում», որի կազմում ավարտված մրցաշրջանում մասնակցել է 35 հանդիպման, դարձել 8 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ:


