
տուր
01 Հունվար 1970 - 13:14
- - 

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը ցանկանում է իր թիմում տեսնել «Բարսելոնայի» կիսապաշտպան Ուսման Դեմբելեին՝ հաղորդում է իսպանական Sport-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ գործարքը կարող է կայանալ վարձակալական հիմունքով։ Կլոպի համար Դեմբելեն նախընտրելի տարբերակ է, քանի որ տեխնիկապես լավ զարգացած է և ունի մեծ արագություն, ինչի արդյունքում կարող է հարմարվել թիմի հարձակման եռյակի խաղին։
Նշվում է, որ «Բարսելոնան» ցանկանում է վաճառել Դեմբելեի տրանսֆերը, որը գնահատում է 56 միլիոն եվրո։ Ընդ որում՝ Դեմբելեն միակ ֆուտբոլիստը չէ, որի տրանսֆերը կատալոնական ակումբը պատրաստ է վաճառել։
Հիշեցնենք, որ Դեմբելեն «Բարսելոնայի» կազմը համալրել է 2017 թվականին Դորտմունդի «Բորուսիայից»։

