Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպեր ծանր քաշային կարգում հանդես եկող ուկրաինացի անպարտելի բռնցքամարտիկ Ալեքսանդր Ուսիկի թիմի տնօրեն Սերգեյ Լապինը խոսել է բրիտանացի Թայսոն Ֆյուրիի դեմ ռեւանշ մենամարտին նախապատրաստվելու ընթացքի մասին:
«Ռեւանշ մենամարտին նախապատրաստվելիս ներդրել ենք գիտական մեթոդ: Աշնանը մեր առցանց «Ready To Fight» հարթակը միավորվեց Լեհաստանի ինստիտուտի փորձագետների և Մայամիի համալսարանի մասնագետների հետ: Արդյունքում ուսումնամարզական ճամբար այցելեցին համաշխարհային մակարդակի գիտնականներ և բժիշկներ։
Մեր նպատակն է օպտիմալացնել մեր չեմպիոնի ֆիզիկական և ճանաչողական հմտությունները: Մենք ներկայացրել ենք նրա վիճակի բոլոր նրբություններին վերահսկելու առաջադեմ մեթոդները, մանրակրկիտ պլանավորել ամենօրյա գործունեությունը, մարզումները և սնվելը: Յուրաքանչյուր վարժություն նախատեսված է ռինգում Ուսիկի ուղեղը խթանելու համար»,- ասել է Լապինը talkSPORT-ին տված հարցազրույցում։
Հիշեցնենք, որ Ալեքսանդր Ուսիկի ու Թայսոն Ֆյուրիի տիտղոսային ռևանշ մենամարտը կկայանա դեկտեմբերի 21-ին Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում: 37-ամյա Ուսիկը մարտին անցկացրած մենամարտում միավորներով հաղթել էր 36-ամյա Ֆյուրիին:
Ուսիկը սուպեր ծանր քաշային կարգի WBC, WBA, WBO, IBO վարկածներով աշխարհի չեմպիոն է: