Գերծանր քաշային կարգում WBA, IBF և WBO վարկածներով աշխարհի չեմպիոն, ուկրաինացի Ալեքսանդր Ուսիկը բռնցքամարտի հեղինակավոր The Ring ամսագրի կողմից ճանաչվել է լավագույնը 2024 թվականին:
Անվանակարգերը՝
- Տարվա լավագույն բռնցքամարտիկ՝ Ալեքսանդր Ուսիկ
- Տարվա նոկաուտ՝ Դենիել Դյուբուան վաղաժամ հաղթել է Էնթոնի Ջոշուային
- Տարվա վերադարձ՝ Բիլի Դիբ
- Տարվա լավագույն ռաունդ՝ Ալեքսանդր Ուսիկի և Թայսոն Ֆյուրիի առաջին մենամարտի 9-րդ ռաունդը
- Տարվա խոստումնալից բռնցքամարտիկ՝ Մոզես Իտաումա
- Տարվա մարզիչ՝ Ռոբերտ Գարսիա
- Տարվա իրադարձություն՝ Ալեքսանդր Ուսիկի առաջին մենամարտը Թայսոն Ֆյուրիի դեմ
- Տարվա մենամարտ՝ Ռայմոնդ Ֆորդն ընդդեմ Օթաբեկ Խոլմատովի
- Տարվա կին բռնցքամարտիկ՝ Գաբրիելա Ֆունդորա
Նաև մրցանակ է հանձնվել բռնցքամարտի զարգացման գործում ունեցած ավանդի համար, այն ստացել է հայտնի պրոմոութեր Դոն Քինգը:
🏆 Oleksandr Usyk cleaned up at #TheRingAwards:
— Ring Magazine (@ringmagazine) January 12, 2025
✅ The Ring Male Fighter of the Year
✅ The Ring Round of the Year
✅ The Ring Event of the Year pic.twitter.com/2K1KSzAlnu
An incredible night at #TheRingAwards ⭐️ pic.twitter.com/WnKtxxMS1L
— Ring Magazine (@ringmagazine) January 11, 2025


