Ուկրաինացի անպարտելի բռնցքամարտիկ Ալեքսանդր Ուսիկը պատասխանել է հարցին, թե ով իր կարծիքով կլինի գերծանր քաշային կարգում աշխարհի հաջորդ բացարձակ չեմպիոնը, հաղորդում է TalkSport-ը։
«Ո՞վ է լինելու ինձնից հետո հաջորդ բացարձակ չեմպիոնը. Մոզես Իտաուման: Կարծում եմ՝ նա մեծ բռնցքամարտիկ է։ Երիտասարդ է՝ 20 տարեկան։ Նրան մեծ ապագա է սպասում»,- ասել է 38-ամյա Ուսիկը:
Իտաուման նիգերիական ծագումով անգլիացի բռնցքամարտիկ է, անցկացրել է 11 մենամարտ, ունի նույնքան հաղթանակ, 9-ը` նոկաուտով: