Գերծանր քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոն Ալեքսանդր Ուսիկը նշել է, թե քանի մենամարտ է անցկացնելու նախքան կարիերան ավարտելը.
«Այս պահին դեռ չգիտեմ, թե ով է լինելու հաջորդ մրցակիցս, բայց նախքան կարիերաս ավարտելը ինձ երկու մենամարտ է մնացել անցկացնելու։
Նախորդ 20 տարիներին գերծանր քաշային կարգում ոչ ոք չէր կազմակերպել բացարձակ չեմպիոնության համար մենամարտ, բայց Սաուդյան Արաբիան կարողացավ անել։ Նրանք կարող են կրկին անել դա։ Երկրպագուները ցանկանում են տեսնել նման մենամարտ։ Ակնհայտ է, որ ցանկանում եմ մենամարտել Սաուդյան Արաբիայում»,- ուկրաինացի բռնցքամարտիկի խոսքը մեջբերում է Al Arabiya-ն։
Ավելի վաղ Ուսիկը նշել էր, որ պատրաստ է ռևանշ մենամարտ անցկացնել բրիտանացի Դենիել Դյուբուայի հետ։ Նա 2023 թ. օգոստոսին նոկաուտի է ենթարկել Դյուբուային։
Գերծանր քաշային կարգում 38-ամյա Ուսիկին են պատկանում WBO, WBC, WBA, IBF և IBO վարկածներով չեմպիոնական գոտիները։ Ուկրաինացին պրոֆեսիոնալ ռինգում անցկացրած բոլոր 23 մենամարտերում հաղթել է` 14-ը նոկաուտով։