Logo

Ուսիկը նշել է Ֆյուրի - Ջոշուա հավանական մենամարտի հաղթողին

22:22 / 23.12.2024Բռնցքամարտ
null

Գերծանր քաշային կարգի աշխարհի բացարձակ չեմպիոն Ալեքսանդր Ուսիկը նշել է Թայսոն Ֆյուրի - Էնթոնի Ջոշուա հավանական մենամարտի հաղթողին։

«Հավանաբար, կհաղթի Ջոշուան։ Միգուցե, նա դա անի միավորներով։ Դժվարանում  եմ հստակ ասել»,- ուկրաինացի բռնցքամարտիկի խոսքը մեջբերում է Boxing King Media-ն։

Հիշեցնենք, որ 37-ամյա Ուսիկը դեկտեմբերի 21-ին Սաուդյան Արաբիայում կայացած ռևանշ մենամարտում, մրցավարների միաձայն որոշմամբ, պարտության էր մատնել բրիտանացի Ֆյուրիին և պաշտպանել WBA, WBC և WBO վարկածներով չեմպիոնական գոտիները։ Նրան է պատկանում նաև IBO-ի վարկածով չեմպիոնական գոտին։ Նա Ֆյուրիին հաղթել էր նաև մայիսի 18-ին։

Ուսիկը կարիերայում երկու անգամ պարտության է մատնել նաև բրիտանացի Ջոշուային։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ