Ուկրաինացի անպարտելի բռնցքամարտիկ Ալեքսանդր Ուսիկը պաշտպանեց սուպեր ծանր քաշային կարգի երեք չեմպիոնական գոտիները` WBA, WBC, WBO:
Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադում անցկացրած մենամարտում 37-ամյա Ուսիկը 12 ռաունդ տևած պայքարից հետո մրցավարների միաձայն որոշմամբ հաղթեց բրիտանացի 36-ամյա բռնցքամարտիկ Թայսոն Ֆյուրիին` 116-112, 116-112, 116-112:
Սա Ուսիկի 23-րդ հաղթանակն է պրոֆեսիոնալ ռինգում: Ֆյուրիի համար էլ երկրորդ պարտությունն է, նաև 34 հաղթանակ և մեկ ոչ-ոքի ունի:
Հիշեցնենք, որ սուպեր ծանր քաշային կարգում IBO վարկածով չեմպիոնական գոտին ևս պատկանում է Ուսիկին:
Ուսիկը մարտին անցկացրած մենամարտում միավորներով կրկին հաղթել էր Ֆյուրիին:


