Պրոֆեսիոնալ բռնցքամարտի ծանր քաշային կարգի WBA, WBO և IBF գոտիների տիրակալ, ուկրաինացի Ալեքսանդր Ուսիկը բրիտանացի Թայսոն Ֆյուրիի դեմ ռևանշ մենամարտին պատրաստվելու ընթացքում չի օգտվում սոցցանցերից:
«Օրվա ընթացքում շատ ժամանակ ենք անցկացնում սոցցանցերում, դրանք պարզապես խլում են մեր ժամանակը, իսկ երբ չես օգտվում, գլուխդ լցնում ես որոշ օգտակար տեղեկություններով: Սոցցանցերից հրաժարվելն իսկապես օգնում է կենտրոնանալ ձեր կատարած աշխատանքի վրա»,- ասել է 37-ամյա Ուսիկը Ready to Fight-ին տված հարցազրույցում:
Անպարտելի Ուսիկը 36-ամյա Ֆյուրիի դեմ կմենամարտի դեկտեմբերի 21-ին: