Գերծանր քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոն Ալեքսանդր Ուսիկն IBF վարկածով գոտու պաշտպանության համար մենամարտ կանցկացնի բրիտանացի Դանիել Դյուբուայի հետ, հայտնում է Sky Sports-ը:
Բռնցքամարտի համաշխարհային կազմակերպության նախագահ Գուստավո Օլիվերին հայտարարել է, որ չի վերցնի գոտին, եթե ուկրաինացին պաշտոնական դիմում ներկայացնի տիտղոսի պարտադիր պաշտպանության համար մենամարտը հետաձգելու խնդրանքով:
Ավելի վաղ կազմակերպությունը հայտարարել էր, որ Ուսիկը պարտավոր է մենամարտ անցկացնել նորզելանդացի հավակնորդ Ջոզեֆ Պարկերի հետ: