Պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանր քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոն Ալեքսանդր Ուսիկը չի պատրաստվում մենամարտել ծագող աստղ Մոզես Իտաումայի դեմ, հաղորդում է UNN-ը։
«Իտաումա՞. ես նրա դեմ չեմ մենամարտի։ Նա երիտասարդ է։ Նա ասել է, որ չի հարվածում տարեց մարդկանց:
Չեմ կարող ասել, թե ում հետ կլինեմ ռինգում, քանի որ բանակցությունները շարունակվում են։ Ես կստեի, եթե ասեի որևէ մեկի անունը»,- ասել է 38-ամյա ուկրաինացին:
Երկու բռնցքամարտիկներն էլ անպարտելի են պրոֆեսիոնալ ռինգում:


