Logo

Ուսիկն ու Ֆյուրին կմենամարտեն փետրվարին

16:55 / 01.11.2023Բռնցքամարտ
null

Պրոֆեսիոնալ բռցնքամարտի ծանր քաշային կարգում WBA, IBF և WBO վարկածներով աշխարհի չեմպիոն, ուկրաինացի Ալեքսանդր Ուսիկի և ծանր քաշային կարգում WBC վարկածով աշխարհի չեմպիոն, բրիտանացի Թայսոն Ֆյուրիի մենամարտը կկայանա փետրվարին, հայտնում է ESPN-ը:

Կար նախնական տեղեկություն, որ աշխարհի բացարձակ չեմպիոնի կոչման համար մենամարտը տեղի է ունենալու դեկտեմբերի 23-ին, սակայն Ֆյուրիի թիմը հայտարարել էր մենամարտը հետաձգելու մասին։ Հոկտեմբերի 28-ին Ֆյուրին WBC հատուկ գոտու համար մենամարտել էր Ֆրենսիս Նգանուի հետ և հաղթել:

Հիշեցնենք, որ Ալեքսանդր Ուսիկը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 21 մենամարտ և տարել 21 հաղթանակ, իսկ Թայսոն Ֆյուրին 34 մենամարտում 33 հաղթանակ ունի։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա