Պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանր քաշային կարգում WBC, WBA, WBO և IBO վարկածներով աշխարհի չեմպիոն Ալեքսանդր Ուսիկը (22-0, 14 նոկաուտ) բրիտանացի Թայսոն Ֆյուրիի (34-1-1, 24 նոկաուտ) հետ ռևանշ մենամարտից առաջ ավարտել է մարզական հավաքը:
37-ամյա ուկրաինացին սեպտեմբերից ակտիվորեն նախապատրաստվում էր Իսպանիայում, իսկ հավաքի ավարտից հետո մեկնելու է մրցավայր:
«Մարզական հավաքն ավարտված է: Մեր թիմն ուղևորվում է Էր-Ռիադ»,- սոցցանցերում գրել է Ուսիկի թիմի տնօրեն Սերգեյ Լապինը:
Հիշեցնենք, որ Ալեքսանդր Ուսիկի ու Թայսոն Ֆյուրիի տիտղոսային ռևանշ մենամարտը կկայանա դեկտեմբերի 21-ին Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիադում: