Հայտնի են դարձել պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանր քաշային կարգում WBC, WBA, WBO և IBO վարկածներով աշխարհի չեմպիոն Ալեքսանդր Ուսիկի (22-0, 14 նոկաուտ) ու բրիտանացի Թայսոն Ֆյուրիի (34-1-1, 24 նոկաուտ) միջև ռևանշ մենամարտի ֆինանսական մանրամասները։
The Sportster-ի համաձայն՝ ուկրաինացի բռնցքամարտիկը կստանա ընդհանուր հոնորարի 60 տոկոսը (114 միլիոն դոլար), իսկ Ֆյուրին՝ 40 (76 միլիոն դոլար)։ Մենամարտի ընդհանուր հոնորարը կազմելու է 190 միլիոն դոլար։
Ալեքսանդր Ուսիկի ու Թայսոն Ֆյուրիի ռևանշ մենամարտը կկայանա դեկտեմբերի 21-ին Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիադում:
2024թ․ մարտին 37-ամյա Ուսիկը միավորներով հաղթել է 36-ամյա բրիտանացուն։