WBA, IBF ու WBO վարկածներով չեմպիոն, ուկրաինացի Ալեքսանդր Ուսիկի և WBC վարկածով չեմպիոն, բրիտանացի Թայսոն Ֆյուրիի միջև մենամարտը կկայանա 2024 թվականի սկզբին, հայտարարել է Ուսիկի պրոմոութեր Ալեքսանդր Կրասյուկը:
«Մենք ակնկալում էինք, որ Ֆյուրին Ուսիկի հետ կկռվեր դեկտեմբերի 23-ին: Սա էր մեր պայմանագիրը, ու երկու կողմերն էլ այն ստորագրել են: Բայց մենք գիտենք, որ եթե բռնցքամարտիկը պատրաստ չէ ու չի ցանկանում ռինգ դուրս գալ, նա երբեք դա չի անում:
Ուսիկը չի մենամարտի դեկտեմբերի 23-ին: Մենամարտը հետաձգվել է ու կկայանա 2024 թվականի սկզբին»,- ասել է Կրասյուկը iFL TV յութուբյան ալիքի հետ զրույցում: