Պոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանր քաշային կարգում WBO, IBF և WBA վարկածներով աշխարհի չեմպիոն Ալեքսանդր Ուսիկի ներկայացուցիչ Էգիս Կլիմասը հայտարարել է, որ ուկրաինացին ապրիլի 29-ին չի մենամարտելու WBC վարկածով աշխարհի չեմպիոն, բրիտանացի Թայսոն Ֆյուրիի հետ:
Աշխարհի բացարձակ չեմպիոնի տիտղոսի կոչումը ծրագրվում էր վիճարկել Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում, իսկ WBA-ն Ուսիկին ու Ֆյուրիին պարտավորեցրել էր մենամարտի պայմանագիրը ստորագրել ապրիլի 1-ին:
«Որքան էլ, որ Ուսիկը գնաց զիջումների, նրանից ավելի շատ պահանջեցին»,- Կլիմասի խոսքը մեջբերում է լրագրող Սթիվ Կիմը:
ESPN-ը հաղորդում է, որ Ուսիկը համաձայվել էր Ֆյուրիի դեմ մենամարտից հետո ստանալ ընդհանուր հոնորարի 30 տոկոսը, սակայն կողմերը չեն կարողացել համաձայնության հասնել այլ առանցքային հարցերի շուրջ: