Պրոֆեսիոնալ բռցնքամարտի WBA, IBF և WBO վարկածներով ծանր քաշային կարգի աշխարհի չեմպիոն, անպարտելի Ալեքսանդր Ուսիկը խոսել է Թայսոն Ֆյուրիի հետ տիտղոսային մենամարտի մասին:
«Տիտղոսային մենամարտի օրը նշանակված է: Պատմություն, ես գալիս եմ: Իմ և Թայսոնի պատմությանն ինձ հիշեցնում է Դավիթին և Գողյաթին: Երբ Աստված ինձ տա Թայսոնին, ես կկատարեմ իմ գործը»,- գրել է Ուսիկը իր սոցցանցերում:
Հիշեցնենք, որ Ալեքսանդր Ուսիկը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 21 մենամարտ և տարել 21 հաղթանակ, իսկ Թայսոն Ֆյուրին 34 մենամարտում 33 հաղթանակ ունի։ Գերծանր քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոնի կոչման համար մենամարտը կկայանա 2024 թվականի փետրվարի 17-ին: