Logo

Ուսիկ. Ցանկանում եմ Ֆյուրիի հետ մենամարտել դեկտեմբերին

13:20 / 20.10.2023Բռնցքամարտ
null

Պրոֆեսիոնալ բռցնքամարտի WBA, IBF և WBO վարկածներով ծանր քաշային կարգի աշխարհի չեմպիոն, անպարտելի Ալեքսանդր Ուսիկը խոսել է Թայսոն Ֆյուրիի հետ տիտղոսային մենամարտի մասին:

«Չեմ կարող ասել, որ լիարժեք ապաքինվել եմ նախկին մենամարտերից: Բայց ես լավ եմ: Մի քանի վերք և հին վնասվածք պետք է բուժել, բայց ամեն ինչ հսկողության տակ է։ Մարզվում եմ ամեն օր, բայց հավաքի համար ինձ 14 շաբաթ է պետք։ Այս անգամ ժամանակը բավարար կլինի։ Ես կցանկանայի Ֆյուրիի հետ մենամարտել դեկտեմբերին, բայց դեռ հստակություն չկա»,- ասել է Ուսիկը YouTube-ի իր ալիքում։

Հիշեցնենք, որ Ալեքսանդր Ուսիկը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 21 մենամարտ և տարել 21 հաղթանակ, իսկ Թայսոն Ֆյուրին 34 մենամարտում 33 հաղթանակ ունի։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա